Եկեղեցին մի աստվածային ակնարկությո՛ւն է Վերի՛ց կարգված, Սուրբ Հոգով հայտնի

 

 

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՏՅԱՆԸ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Իսկ եթե մեկը ձեռքն իր չարությամբ վերն արքայություն բարձրացնի լրբի մի հադգնությամբ, կամ թե մարմնավոր ինչ որ գյուտ արած և կամ մարդկային հնարանքներով և կամ արվեստով երկրակենցա՛ղ ավանդույթների՝ վե՛ր ելնի ընդդեմ ու վարկաբեկի, թե՝ ձեռակե՛րտ է ձեր եկեղեցին,

 

 

 

և ո՛չ թե պարգև կյանք առավելով, երբ եկեղեցին մի աստվածային ակնարկությո՛ւն է

 

Վերի՛ց կարգված, Սուրբ Հոգով հայտնի՛ և լուսանորո՛գ նախագրություն, և կամ Բարձրյալի ամենաբաշխող լիականությո՛ւն՝ երախտիքները իր մեր մեջ արթնացնող, կամ Արարողի սրբազան կամքի խորհրդարա՛նն է միշտ խնկավորյալ,

 

 

 

և կամ աջ ձեռքով առաքյալների՝ բարեհանճարված Վերի՛ն մի հիմնարկ, և կամ, մե՛կ խոսքով, եթե մենք ասենք՝

 

 

 

Դո՛ւռն է երկնքի և քաղա՛քն է սուրբ Կենդանի Աստծո, և Մա՛յրն է բոլոր կենդանի մարդկանց և

 

 

 

Ազատո՛ղը նրանց պարտքերից, և բանականի ակնհայտորե՛ն ի հայտ անելու տեսակն ու կե՛րպն է ճշգրտում իր մեջ, և իմանալի խորհո՛ւրդն է հոգուս, և շոշափելի պատկե՛րը մարմնիս,

 

սրբություններին գերազանցապե՛ս ավելացնում է նո՛ր սրբություններ, և Քրիստոսյան նշանո՛վ է

 

Նա՝ սիրով պսակվա՛ծ ու պայծառապա՛րծ, իսկ այս բաներն, ով չի՛ խոստովանում, նա մերժվո՛ւմ է իր ամենակալ

 

 

Հոր երեսներից, որ Իր էակցի, Բանի՛ Սուրբ Ձեռքով՝ նմանից արդեն վերցնում է ավանդ շնորհնե՛րը այն, որ տրվել էին փառակից Հոգուց,

 

 

և Կյանքի Դո՛ւռն է Սուրբ առագաստի փակվում նմանին:

 

 

Իսկ մենք, որ բոլոր վկայություններն այս ի մի բերելով՝ գրո՛վ կարգեցինք, փառաբանո՜ւմ ենք ամենակարող Երրորդությանը՝ Մե՛կ Աստվածությամբ, այժմ ու նաև՝ հավիտյա՜նս հավե՛տ:

Ամէ՛ն:

Գրաբարից փոխադրեց Մաքսիմ Ոսկանյանը

http://henaran.am/

Be the first to comment on "Եկեղեցին մի աստվածային ակնարկությո՛ւն է Վերի՛ց կարգված, Սուրբ Հոգով հայտնի"

Leave a comment

Your email address will not be published.


*