Աղոթք քնելուց առաջ

 

 

 

Տե՜ր Աստված մեր, Դո՛ւ մեզ սովորեցրիր, որ ճշմարտության վկան միայն ճշմարտությունը կարող է լինել, հետևաբար մենք ահա Քո առջև կանգնած ճշմարտությամբ խոստովանում և աղերսում ենք երեկոյան այս ժամին, թե`

 

 

Ո՜վ Տեր, Դու մի՛ նայիր մեր խոտոր մտածումներին և խորհուրդներին, այլ նայի՜ր, ու տես մեր աղոթքներն ու աղաչանքները, զղջումն ու ապաշխարության արցունքները: Եթե Դու նայես մեր մտքի մտածումներին և մեր անցած գործերին, ապա մեր բաժինը գեհենում կլինի միայն:

 

 

Այլ Դու նայիր մեզ ինչպես Աբրահամի դստերը նայեցիր և բժշկեցիր, որը տասնութ տարի կռացած էր, մենք էլ մեր մեղքերի բեռից կռացած նայում ենք միայն երկրավոր բաներին և երկինք չենք նայում Քեզ փառաբանելու համար, ազատի՜ր մեզ այդ կորությունից, որպեսզի Քո պարգևած քանքարները ավելացնեք Քո փառքի համար միայն:

 

 

Օգնի՜ր մեզ, մե՛ր Ապավեն, որ իմաստուն կույսերի պես պարզ երեսով դուրս գանք Քո առջև մեր ողորմության գործերով: Տո՜ւր մեզ Քո իմաստությունը, որպեսզի մեր տունը ժայռի վրա կառուցենք:

 

 

Օրհնի՜ր մեր խլացած ականջները, որպեսզի Քո խոսքի միջոցով թույլ չտանք, որ մեր ցորենը որոմ դառնա մեր մեջ:

 

Մշակիր մեր հողը, որպեսզի անպտուղ թզենի չլինենք և անառակ որդու նման վերադառնաք, Քո գիրկն ընկնենք, և դու ներես մեզ ավազակի պես վերջին պահին:

 

 

Արժանացրո՜ւ մեզ Երկնքի Արքայության և Քո երանավետ ձայնը լսելուն` Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի

 

 

բարեխոսությամբ, Որպեսզի ընդունելով Քեզնից մեր խնդրանքները միշտ վայելչական մեծ փառաբանություն մատուցենք Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն ամենայն ժամ: Ամեն.

Be the first to comment on "Աղոթք քնելուց առաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*