Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը

 

 

 

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝

 

 

«Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է, այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարւթյունյանը:

 

 

Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը, հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Be the first to comment on "Հայտնի է զինծառայողի մահվան պատճառը"

Leave a comment

Your email address will not be published.


*