Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է․ վարչապետի ինքնաթիռը ժամանել է Պեկին(տեսանյութ)

 

 

 

 

 

ՊԵԿԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արդեն Պեկին է ժամանել վարչապետի ինքնաթիռը։

 

 

Օդանավակայանում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Զեյմինը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

 

Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

 

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

 

 

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում:

 

 

Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

https://armenpress.am/arm/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է․ վարչապետի ինքնաթիռը ժամանել է Պեկին(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*