Բողոքի ցույց՝ Քոչարյանի գործով դատական նիստից առաջ. Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացել դատարանի բակում (ուղիղ, ֆոտո)

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից շուրջ 2 ժամ առաջ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որոնց մինչ այդ նաեւ ավտոերթ էին անցկացրել։

 

 

Քիչ անց դատարանի առաջ բողոքի ակցիա սկսեցին նաեւ իշխանության կողմնակիցները, որոնք պնդեցին, որ եկել են հակակշիռ լինելու Քոչարյանի աջակիցներին։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։

 

 

Դատարանի բակում կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր, որոնք հսկում են կարգուկանոնը։

 

 

Դատարանի բակում արգելապատնեշներ են տեղադրվում։

 

 

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին դատարանը պետք է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի։

 

 

Երեկ՝ մայիսի 13–ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրեցին Քոչարյանի եւ մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ համարելով, որ նա այս գործով անկողմնակալ եւ անկախ դատավոր չէ։

https://news.am/arm/news

Be the first to comment on "Բողոքի ցույց՝ Քոչարյանի գործով դատական նիստից առաջ. Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացել դատարանի բակում (ուղիղ, ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*