Խոսքից էլ զորեղ. լսողության խնդիր ունեցող երեխաները պատարագը մատուցել են ժեստերի լեզվով /լուսանկարներ/

 

 

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները ելույթ ունեցան Տավուշի մարզպետարանի դահլիճում: «Ես է՛լ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառմանը, որին մասնակցում էին նաև՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները, ներկայացվեցին մնջախաղային բեմադրություններ, երգ, պար, հումոր:

 

 

Նախաձեռնության և գաղափարի հեղինակը Թովմաս ուրարակիր Առաքելյանն է: Նա պատմում է, որ երբ Տավուշի թեմի երիտասարդները Սբ. Հարության տոնին նվիրված տեսանյութ էինպատրաստում, Կիրանց գյուղում ծանոթանում են լսողական հաշմանդամություն ունեցող 12-ամյա Արմանին, որը ժեստերի լեզվով ավետում է՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց»:

 

 

Տեսանյութի հրապարակումից հետո Արմանի մասին զրույցները վատ լսող անձանց և ժեստերի լեզվի հանդեպ մեծ հետաքրքրություն են առաջացնում: Եվ որոշվում է Տավուշում կազմակերպել լսողական խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ եզակի միջոցառում:

 

 

Համերգն ավարտվեց ժեստերի լեզվով թարգմանված Տերունական աղոթքով: Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատեպիսկոպոս Գալստանյանն օրհնեց հյուրերին, խոսելով մարդու կատարելության և նրա հնարավորությունների անսահմանության մասին:

 

 

 

«Ամեն ելույթից հետո հուզմունքս ավելանում էր: Ուրախություն էրպարգևում այն, որ մեր երեխաները վկայում են մարդուկատարելության մասին: Բացարձակ չկար որևէ բանի պակասի, խախտումի կամ խղճահարության զգացում ո՛չ իմ մեջ, ո՛չ էլ, վստահ եմ՝ դահլիճում:

 

Եվ եթե որևէ մեկն ունենա այդ զգացումը մեր երեխաների հանդեպ, ուրեմն նա անարգանք ունի Աստծոստեղծագործության՝ մարդու հանդեպ»,- ասաց թեմի առաջնորդը:

 

 

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաները Տավուշում նաև պատարագի են մասնակցել, այն մատուցելով ժեստերի լեզվով, Հաղարծնավանքում էլ մասնակցել գաթա թխելու արարողության:

 

 

 

http://henaran.am/

Be the first to comment on "Խոսքից էլ զորեղ. լսողության խնդիր ունեցող երեխաները պատարագը մատուցել են ժեստերի լեզվով /լուսանկարներ/"

Leave a comment

Your email address will not be published.


*