Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները հյուրընկալվել էին նախագահականում (տեսանյութ)

 

 

 

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 13-ին հյուրընկալել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգներին միավորող՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների:

 

 

Վերջիններս Հայաստանում են՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում կազմակերպված համաժողովին:

Հյուրերի թվում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Նատալիա Կոնևան՝ մարշալ Իվան Կոնևի դուստրը, մարշալներ Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի ժառանգները:

 

 

 

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել, որ ուրախ է մայիսյան հաղթանակների այս օրերին հյուրընկալել Մեծ հայրենականի հերոսների ժառանգներին: «Սա յուրահատուկ հնարավորություն է:

 

 

Երբեք չէի մտածի, որ կարելի է հերոսների ընտանիքներին հավաքել մեկ վայրում:

 

Եվ սա տեղի է ունենում հենց այն օրերին, երբ մենք նշում ենք Մեծ հայրենականում հաղթանակի տոնը: Այդ տոնը խորհրդանշական է մեզ համար նաև այն առումով, որ այդ օրերին մենք նշում ենք նաև Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը, իսկ դրանից մեկ օր առաջ՝ Երկրապահի օրը»,-նշել է նախագահը:

 

Մանրամասները ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած տեսանյութում:

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները հյուրընկալվել էին նախագահականում (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*