Ծանր Վիրավորում Ստացած 21-Ամյա Զինվորը Գիտակցության Է Եկել

 

 

Մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։

 

 

Այս մասին լրագրողների հետզրույցում հայտնել է  ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նշել է, որ զինծառայողն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում, արդեն սկսել է խոսել, առողջական վիճակում դրական դինամիկան պահպանվում է։

 

 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

http://ipress.am/

Be the first to comment on "Ծանր Վիրավորում Ստացած 21-Ամյա Զինվորը Գիտակցության Է Եկել"

Leave a comment

Your email address will not be published.


*