Առակ սուրճի մասին

 

 

 

Սուրճի սիրահարներին, որոնք առավոտը չեն կարող սկսել առանց այդ ըմպելիքի, նվիրվում է հետեւյալ առակը:

 

 

 

Հեղինակավոր բուհ-ի շրջանավարտների խումբը, որը հրաշալի կարիերա է արել, հյուր է գնում իրենց նախկին պրոֆեսորին: Այցի ընթացքում զրուցում են աշխատանքի մասին. շրջանավարտները բողոքում են բազմաթիվ դժվարություններից եւ կենսական խնդիրներից:

 

 

Իր հյուրերին սուրճ առաջարկելով՝ պրոֆեսորը գնում է խոհանոց եւ վերադառնում է սուրճի սկուտեղով, որի վրա տարբեր գավաթներ կային` ճենապակյա, ապակե, պլաստիկե, հախճապակյա: Որոշները պարզ էին, մյուսները` թանկարժեք:

 

 

 

Երբ շրջանավարտները վերցնում են գավաթները, պրոֆեսորն ասում է.

 

 

Ուշադրություն դարձրեք, որ բոլոր գեղեցիկ գավաթները վերցրել եք, մինչդեռ հասարակները եւ էժանները մնացել են: Եվ չնայած ձեզ համար բնական է` լավագույնը ձեզ ցանկանալ, հենց դա էլ ձեր խնդիրների եւ սթրեսների աղբյուրն է:

 

 

Հիշեք, որ գավաթն ինքնին սուրճն ավելի լավը չի դարձնում: Ամենից հաճախ այն ուղղակի ավելի թանկ է, բայց երբեմն թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք: Իրականում ձեր ուզածն ընդամենը սուրճ էր, ոչ թե գավաթ:

 

 

Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք լավագույն գավաթները, իսկ հետո նայեցիք, թե ում ինչ գավաթ է բաժին հասել: Իսկ այժմ մտածեք. կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, հասարակական դիրքը` գավաթներ:

 

Դրանք ընդամենը գործիքներ են կյանքն ապահովելու եւ պահպանելու համար: Թե մենք ինչ գավաթ ունենք, չի որոշում եւ չի փոխում մեր կյանքի որակը:

 

 

Երբեմն կենտրոնանալով միայն գավաթի վրա` մենք մոռանում ենք վայելել հենց սուրճի համը:

 

Առավել երջանիկ մարդիկ նրանք չեն, որոնք ունեն ամենալավը, այլ նրանք, ովքեր լավագույնն են քաղում իրենց ունեցածից:

https://style.news.am/arm/

Be the first to comment on "Առակ սուրճի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*