Վրաերթ Տավուշի մարզում. Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխային ու դիմել փախուստի. տեղի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին վարորդին և Toyota Camry-ն.

 

 

 

Երեկ՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փոխուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:

 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ:

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ,

 

 

41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան:

 

 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://shamshyan.com/hy/

Be the first to comment on "Վրաերթ Տավուշի մարզում. Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխային ու դիմել փախուստի. տեղի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին վարորդին և Toyota Camry-ն."

Leave a comment

Your email address will not be published.


*