Համով Հայաստան․ ինչպես պատրաստել նախագահ Արմեն Սարգսյանի սիրած սուրճը (տեսանյութ)

 

 

 

Գարունը ճիշտ ժամանակն է երևակայությանն ազատություն տալու և առույգացնող ու բուրավետ ըմպելիքների բաղադրատոմսեր գտնելու համար։ Մի այդպիսի ըմպելիք են պատրաստել Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում։

 

 

Այս հարցում մեզ օգնել է երևանյան հաստատություններից մեկի բարիստա-խորհրդատու Աննա Ավետիսյանը։ Աղջիկը 19 տարեկան է, ու չնայած երիտասարդ տարիքին, նրան այդպիսի լուրջ գործ են վստահել։ Նա սիրում է իր աշխատանքը, որովհետև բարիստայի գործը կապված է ակտիվ շփման հետ։

Հաստատություն են գալիս ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ սկսած քաղաքական գործիչներից, վերջացրած սովորական աշխատավորներով։ Կոլումբիական սուրճի սիրահարների շարքում է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

 

 

Աննան ասում է, որ նախագահը հիմնականում նախընտրում է  սուրճի «Արմենիա» ու «Կունդինամարկա» տեսակները։ Այս երկրորդ տեսակից մենք սրճային ըմպելիք պատրաստեցինք՝ դրա մեջ ավելացնելով պաղպաղակ։

 

 

Օգտագործել ենք 3 բաղադրիչ`«կունդինամարկա» սուրճ, ջուր ու պաղպաղակ։

 

Եթե ձեռքի տակ սուրճ պատրաստելու սարք չկա, նույն տեսակի սուրճը պատրաստում ենք ջազվեով։

 

 

Սուրճին երկու կամ երեք գնդիկ վանիլային պաղպաղակ ենք ավելացնում (ըստ նախասիրության), ըմպելիքը հետաքրքիր երանգներ է ստանում։

 

Բարի վայելում։

 

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Համով Հայաստան․ ինչպես պատրաստել նախագահ Արմեն Սարգսյանի սիրած սուրճը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*