Հայաստանից ուղեւորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլում՝ մայրուղու վրա

 

 

 

Հայաստանից Օմսկ ուղեւորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլում մայրուղու վրա, որի հետեւանքով տուժել է երեք մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մարզում ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

 

 

 

Վարչության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: «Միներալնիե Վոդի-Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կմ-ի վրա Երեւանից Օմսկ ուղեւորվող Nissan Elgrand մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է անվադողի վնասման պատճառով: Միկրոավտուբուսում գտնվել է ութ մարդ (բոլորը չափահասներ). տուժել է երեք մարդ»,-ասվում է լրագրողների տարածած հաղորդագրության մեջ:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց. նախնական տվյալներով՝ նրանք ստացել են փափուկ հյուսվածքների թեթեւ վնասվածքներ. զոհեր չկան: Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները:

 

 

 

Ըստ տարածաշրջանում ՆԳՆ-ի գլխավոր վարչության տվյալների՝ «ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել այն, որի հետեւանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ տվյալ վթարի պատճառներից ձմեռային անվադողերն էին»,-ասել են վարչությունում՝ հավելելով, որ այժմ որոշվում է ուղեւորներին նշանակետին հասցնելու հարցը:

 

 

Վարչությունում նաեւ նշել են, որ երեք տուժածները, բժիշկների որոշման համաձայն, որոշ ժամանակ կմնան հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մյուս ուղեւորներին տեղափոխելու համար Հայաստանից մեկնել է մեկ ուրիշ ավտոմեքենա, որով նրանք կտեղափոխվեն՝ նախնական երթուղու համաձայն:

 

Դեպքի հանգամանքները ստուգվում են, անցկացվում է քննություն:

 

https://news.am/arm/

Be the first to comment on "Հայաստանից ուղեւորվող ավտոբուսը կողաշրջվել է Ստավրոպոլում՝ մայրուղու վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*