Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Կարմիր կիրակին

 

 

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը։

 

 

Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է:

 

Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր Քրիստոս:

https://operativ.am

Be the first to comment on "Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Կարմիր կիրակին"

Leave a comment

Your email address will not be published.


*