Գոհար Ավետիսյանը Հյուսիսային պողոտայում երգեց «Ով սիրուն, սիրուն» երգը. (տեսանյութ )

 

 

Դիտեք տեսանյութում` ինչպես է հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը երգում Երևանի կենտրոնում։

 

 

 

Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանն այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում վարպետության դաս անցկացրեց։ Նրան տեսնելու էին եկել մոտ 2 հազար մարդ, այդ թվում` մեծահասակ կանայք։ Ոմանք իրենց հետ էին բերել նաև ծծկեր երեխաներին։

 

 

 

Վարպետության դասն ուղեկցվեց մրցութային երկու ծրագրով։ Հավաքվածներից ընտրեցին 7 հոգու երգի մրցույթի, 15 հոգու էլ պարային մրցույթի համար։ Մրցույթի մասնակիցներից մեկն ասաց, որ կերգի Ավետիսյանի ամենասիրած` «Ով սիրուն, սիրուն» երգը։ Գոհարը չկարողացավ զսպել իրեն և ասաց, որ կերգի նրա հետ։

 

Մանրամասները` տեսանյութում։

 

Հ.Գ. Բոլոր մասնակիցները` անկախ կատարումից, հատուկ նվերներ ստացան Գոհար Ավետիսյանից։ Սև տոպրակներում վրձիններ և աչքի մատիտներ էին դրված։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Գոհար Ավետիսյանը Հյուսիսային պողոտայում երգեց «Ով սիրուն, սիրուն» երգը. (տեսանյութ )"

Leave a comment

Your email address will not be published.


*