Մենք դա կարող ենք. Մխիթարյանը Եվրոպա լիգայի գավաթով և հայկական եռագույնով լուսանկար է հրապարակել

 

 

Armsport-ը գրում է.

Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ վերհիշելով 2017 թվականին Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը:

 

 

Հիշեցնենք՝ այդ տարվա եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ հանդես էր գալիս Մխիթարյանը, 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ Հենրիխը խփեց իր թիմի գոլերից մեկը:

 

 

«Մենք կարող ենք անել դա»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով ԵԼ-ի Գավաթով ու ՀՀ դրոշով հայտնի լուսանկարը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանի ներկայիս թիմը՝ «Արսենալը», կխաղա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում, որտեղ կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ:

 

Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

https://www.tert.am/am/

Be the first to comment on "Մենք դա կարող ենք. Մխիթարյանը Եվրոպա լիգայի գավաթով և հայկական եռագույնով լուսանկար է հրապարակել"

Leave a comment

Your email address will not be published.


*