1 տարում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից. Արսեն Թորոսյան

 

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում ամփոփել է իր աշխատանքների մեկ տարին:

 

 

 

«Մեկ տարվա ընթացքում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից և մեծանա անվճար բժշկական օգնությունից օգտվողների քաղաքացիների թիվը»,- ասել է նա:

 

 

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ գիտի, որ դեռ անելու շատ բան կա, սակայն այս տեսահոլովակում ներկայացնում է մի քանի ծրագրեր և քայլեր, որոնք էապես թեթևացրել են քաղաքացիների կյանքը:

 

 

 

Դրանցից են, օրինակ` Stent for life, սուր իշեմիկ ինսուլտի բուժման, չարորակ հիվանդությունների անվճար բուժման ծրագիրը, սանավիացիայի ներդրումը, 10 հազար բուժաշխատողների՝ աշխատավարձերի 30%-ով բարձրացումը:

 

 

http://asekose.am/

Be the first to comment on "1 տարում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից. Արսեն Թորոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*