Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. զայրացած բնակիչները փակել են փողոցը

 

 

 

Երեւանի Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ այսօր՝ մայիսի 11-ին, մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, որից հետո վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

 

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան:

Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է: Փողոցը փակած բնակիչները պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում:

 

 

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Renault-ի վարորդին:

 

 

Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որ Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցում կառուցեն:

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. զայրացած բնակիչները փակել են փողոցը"

Leave a comment

Your email address will not be published.


*