«Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում զինվորականներին նվիրված պատարագ է մատուցվել

 

 

 

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին:

 

 

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:

 

 

Հոգևոր արարողության ավարտից հետո Արցախի հոգևոր առաջնորդը իրականացրել է նաև հանրապետական օրհնության կարգ և հանդես եկել օրվա խորհուրդը պարզաբանող խոսքով:

 

 

 

Նույն օրը ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմը, մասնակցել է նաև Շուշիում` արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, ինչից հետո Վարդանի մարտական կենսագրությունից ուշագրավ դրվագներ են վերհիշել մարտական ընկերներից Արշավիր Ղարամյանը, Արկադի Կարապետյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:

https://lurer.com

Be the first to comment on "«Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում զինվորականներին նվիրված պատարագ է մատուցվել"

Leave a comment

Your email address will not be published.


*