«Սերժի օրոք նա և նրա մեծահարուստ ընկերները Հայաստանը թալանում էին, իսկ բանակը նոր զենքերի փող չուներ». Ոսկան Սարգսյան

 

 

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանն «ԱրմենՏելը» վաճառեց, աշխարհը զարմացավ, թե դա ինչ կոռուպցիոն գործարք էր։

 

 

Ռոբերտ Քոչարյանը ծակ գրպանով Արցախից եկավ Երևան, հիմա իր ընտանիքը մեծահարուստ է ոչ միայն Հայաստանի մասշտաբով…

 

 

Սերժ Սարգսյանի օրոք նա և նրա մեծահարուստ ընկերները Հայաստանը թալանում էին, իսկ բանակը նոր զենքերի փող չուներ, դրա հետևանքը 2016թ ապրիլն է։

 

 

Հիմա Նիկոլ Փաշինյանը պահակախմբի և ավտոմեքենաների հսկողությամբ Երևանում հեծանիվ է քշում, կարծես Հայաստանն ու Արցախը էլ դարդ չունեն։

 

 

Գուցե մեր ժողովո՞ւրդն է մեղավոր, որ այսպիսի ղեկավարներ ունենք։ Այն ժողովուրդը, ով ամեն երեկո տափակ սերիալներ է նայում, հեռուստաէկրաններից թափվող ամեն սուտը՝ լապշան, իր ականջներից կախում»։

https://mamul.am/am/

Be the first to comment on "«Սերժի օրոք նա և նրա մեծահարուստ ընկերները Հայաստանը թալանում էին, իսկ բանակը նոր զենքերի փող չուներ». Ոսկան Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*