Ինչով է օգտակար բանանի և դարչինի եփուկը

 

 

 

Դժվար է գտնել մեկին, ով անտարբեր է բանանի նկատմամբ։ Սակայն բացի հրաշալի համից, այս միրգը նաև շատ օգտակար է։

 

 

 

Բանանը հարուստ է C, E, ինչպես նաև B6 վիտամինով, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և հանգստացնում է նյարդային համակարգը։ Բանանը օգտակար է նար կալիումի պակասի դեպքում։ Չնայած իր օգտակար հատկություններին, բժիշկները խորհուրդ չեն տալիս օրական երկու բանանից ավել ուտել։

 

 

Բայց նույնիսկ երկու բանանն էլ մեծ օգուտ է տալիս մեր օրգանիզմին։ Եթե դուք տառապում եք անքնությամբ, ապա անպայման վայելեք այս բնական միջոցը։

Բաղադրիչներ

 

 

  • 2 բանան
  • 1 լիտր ջուր
  • Դարչինի երկու փայտիկ

 

 

  • Պատրաստման եղանակը

 

 

  •  

    1. Լավ լվացեք բանանները և դարչինի հետ դրեք դրանք եռացող ջրի մեջ։ Եփեք մոտ 15 րոպե, հանեք կրակից և սառեցրեք։ Քնից մեկ ժամ առաջ խմեք այս թեյը։ Իսկ ազդեցությունն ավելի ուժեղացնելու համար նաև մեկ հատ բանան կերեք քնելուց առաջ։

  • Դուք ոչ միայն անքնությունից կազատվեք, այլև մարսողությունը կկարգավորվի և սակավարյունություն չեք ունենա։ Կարելի է այսպես եփել նաև մաքրած և կտրատած բանանները, այս դեպքում եփեք ավելի քիչ, սակայն օգուտն էլ ավելի պակաս կլինի։
  •  

    Բանանի օգնությամբ կարելի է նաև հազը բուժել։ Մեղրի հետ միասին հրաշալի խառնուրդ է ստացվում, որը երկու օրում կբուժի ձեր հազը։

 

 

  •  

    Բաղադրիչներ

 

  •  
    • 1 բանան
    • 1 ճ.գ. բնական մեղր

    Պատրաստման եղանակը

  •  

    Լվացեք բանանը, սպիտակ թելերից մաքրեք։ Միջուկը շիլայի վերածեք պատառաքաղով կամ հարիչով և մեղր ավելացրեք։ Խառնուրդը դրեք ջրային բաղնիքի վրա 8-10 րոպեով։ Սառեցրեք, և մեկ թեյի գդալ կերեք օրվա ընթացքում այնքան, որ ամբողջը մեկ օրում ուտեք։ Հազը արագ կանցնի։

  •  

    Պետք չէ նաև մոռանալ, որ բանանն օգտակար է կանանց համար։ Փորձառու գեղեցկուհիները բանանով կոսմետիկ դիմակներ են պատրաստում, որոնք մաքրում և խոնավեցնում են մաշկը։

     

  • https://lurer.com/

Be the first to comment on "Ինչով է օգտակար բանանի և դարչինի եփուկը"

Leave a comment

Your email address will not be published.


*