«Արամեն նախապես էր պատրաստվել և շատ անսպասելի անակնկալ մատուցեց ինձ»․ Աննա Թովմասյանը` 32-ամյակի անակնկալ նվերի մասին

 

 

 

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, այսօր նշում է 32-ամյակը։ Չնայած ամուսինն այս ընթացքում համերգային շրջագայության է, կեսգիշեին մատուցված հետաքրքիր անակնկալով ուրախացրել է կնոջը։ Tert.am Life-ն Աննայի հետ զրուցել է ամուսնու անակնկալի, ամենահիշարժան տարեդարձի և օրը նշելու իր տարբերակի մասին։

«Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամուսինս երկրում չէ, սակայն Արամեն նախապես էր պատրաստվել տարեդարձիս և շատ անսպասելի անակնկալ արեց։ Կեսգիշերին նրանից ստացա առաջին շնորհավորանքս, հետո ասաց՝ դուռը բացիր, բացեցի և  դռան առաջ տեսա նվերներս։

 

 

Շատ լավ ու անսպասելի անակնկալ էր, ուրախացա, որովհետև չէի պատկերացնում, որ այդպես պատրաստվել է օրվան։ Փաստորեն, մինչև գնալն արդեն ամեն ինչ ծրագրել էր»,- ժպիտով ասաց Աննան՝ բացահայտելով նվերներից միայն մեկը՝ թևնոց։

 

 

Կեսգիշերից անակնկալով ու շնորհավորանքներով սկսված տարեդարձի օրվա առաջին հատվածը երգչուհին անցկացնելու նկարահանման հրապարակում։

 

 

«Օրվա առաջին հատվածն աշխատանքային է՝ մասնակցելու եմ հաղորդման նկարահանման, ինչից հետո կգնամ պատրաստվելու, որպեսզի ընկերուհիներիս հետ նեղ շրջանակներում նշեմ ծնունդս։

 

 

Տարեդարձս նշելու սովորություն չունեմ, այս տարի էլ առանձնապես չեմ տոնելու, ուղղակի ինձ մտերիմ, հարազատ մարդկանցով հավաքվելու ենք, լավ տրամադրությամբ լավ ժամանակ անցկացնենք,– ասաց Աննան ու հավելեց, որ վեչրջին տարիներին է սկսել տոնել ծնուննդը,

 

– Տարիներ առաջ բացարձակ չէի սիրում ոչ տարեդարձիս օրը, ոչ էլ, առավել ևս, այդ օրը նշելը։ Վերջին շրջանում նշելը քիչ-քիչ հետաքրքիր է դառնում։ Իհարկե, հիմա էլ առանձնապես չեմ նշում, ֆանատիկորեն նախապես չեմ պատրաստվում ու խնջույքներ կազմակերպում, բայց ինչ–որ տեղ գնում ենք»։

 

 

 

Երգչուհու խոսքով` իր կյանքի միակ հիշարժան տարեդարձը եղել է 2017 թվականին, երբ նշում էր իր 30-ամյակը։

 

 

«Այդ տարի ես բալիկի էի սպասում, դա միակ դեպքն է եղել, երբ մեծ ոգևորությամբ սպասել եմ, հաճույքով պատրաստվել տարեդարձս նշելուն։ Առհասարակ, սիրում եմ ծննդյանս օրն անցկացնել մտերիմներիս շրջապատում։ Եթե շրջապատված ես լավ, քեզ սիրող մարդկանցով, դրանից առավել բան հաստատ պետք չէ»,– նկատեց նա։

 

 

 

Be the first to comment on "«Արամեն նախապես էր պատրաստվել և շատ անսպասելի անակնկալ մատուցեց ինձ»․ Աննա Թովմասյանը` 32-ամյակի անակնկալ նվերի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*