Վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից.( լուսանկարներ)

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Նարեկ Ավետիսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։

Նարեկ Ավետիսյանն ազատագրական շարժմանը միացած առաջին կամավորներից է։ Որպես սակրավոր պայքարելով Արցախի ազատագրման համար, նա 1993 թվականին ծանր վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Սակայն, նախնական բուժումից նա կրկին վերադարձել է մարտական դաշտ և մասնակցել ազատագրական գործողություններին մինչև պատերազմի հաղթական ավարտը։

Երեք անչափահաս երեխաների հայր Նարեկ Ավետիսյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում։ Առողջական խնդիրների՝ գլխուղեղի վնասվածքի և կոնտուզիայի պատճառով Նարեկը հաշմանդամության խումբ է ստացել և չունի մշտական աշխատանք։ Կինը նույնպես չի աշխատում։

Մինչև այսօր, ընտանիքն ապրում էր մի տան մեջ, որը ոչ միայն ընտանիքին չէր պատկանում, ալև գտնվում էր չափազանց վատ վիճակում։ Ընտանիքը չուներ որևէ հարմարություն՝ խոհանոց, սանհանգույց և այլն։ Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով ընտանիքն արդեն ստացել է առանձնատան սեփականության իրավունքները։ Իսկ այսօր՝ Հաղթանակի եռատոնի հաջորդ օրը, տեղի ունեցավ առանձնատան բացումը՝ համալիր վերանորոգումից հետո։

Սա Թուֆենկյան հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած 11-րդ բնակարանամուտն է: Ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունեցող այս ծրագիրը մեկնարկել է 2016թ. ապրիլին` ի պատասխան Քառօրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակին: Մինչ օրս, ծրագրի շրջանակներում տներ են կառուցվել, վերանորոգվել կամ ձեռք բերվել Արցախի տասը վիրավոր զինվորների համար:

«Երեկ մենք նշեցինք Շուշիի ազատագրման, Արցախի ազատագրական պայքարի և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարելիցը։ Իսկ այսօր մեր շնորհակալությունն ու խոնարհումն ենք հայտնում այն խիզախներից մեկին, ում շնորհիվ այդ հաղթանակներն հնարավոր դարձան․․․», ընտանիքինշնորհավորելով ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Չնայած ի սկզբանե ծրագիրը միտված էր աջակցելու Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին, հետագայում այն ընդլայնվեց, ընդգրկելով շտապ բնակարանային աջակցության կարիք ունեցող Արցախցի զինվորներին, անկախ նրանից, թե երբ են նրանք վիրավորվել: Նարեկ Ավետիսյանը90-ականների Արցախյան ազատամարտի մասնակից չորրորդ զինվորն է, ով առանձնատուն է ստացել այս ծրագրի շրջանակներում:

Իրականացման երեք տարիների ընթացքում ընդլայնվել է նաև ծրագրի աշխարհագրությունը՝ ձգվելով Ստեփանակերտի և Հադրութի պես խոշոր քաղաքներից մինչև Արցախի հեռավոր սահմանամերձ գյուղերը:

Մինչ այժմ ծրագրում ներառված բոլոր զինվորները գտնվում էին բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում և բնակվում առողջության համար վնասակար կացարաններում: Ավելին` ծանր վնասվածքների հետևանքով նրանք ի վիճակի չէին վերանորոգումների միջոցով բարելավել իրենց պայմանները կամ աշխատել նոր տուն գնելու համար:
Ինչպես այս զինվորներից շատերը, Նարեկ Ավետիսյանի ընտանիքը նման դժվար կացության մեջ է ապրել երկար տարիներ, որոնց ընթացքում սեփական տուն ունենալը եղել է նրանց միակ երազանքը:

Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն անցյալում է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին
Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելիխ մբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում:

2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իրգործունեության շրջանակը դեպի Արցախ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանայինգոտիներում:

Be the first to comment on "Վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից.( լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*