Հայկ Մարությանն անակնկալ այցելել է «Ազիզյանների» վերջին նկարահանմանը

 

 

 

Հայկ Մարությանն անակնկալ այցելել է «Ազիզյանների» վերջին նկարահանմանը․ Երեկ կայացել են սիթքոմի 6-րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները։ Այս մասին հայտնել է դերասանուհի Անի Լուպեն իր ինստագրամի էջում։

 

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մինչև քաղաքապետ դառնալը խաղում էր սիթքոմում և մարմնավորում էր գլխավոր հերոսին` Գառնիկին, անակնկալ է մատուցել ստեղծագործական կազմին և որպես հյուր այցելել նկարահանման հրապարակ։

Դերասանները լուսանկարներ են հրապարակել Հայկի հետ` նշելով, որ կարոտել էին նրան։

 

 

Ինստագրամի իր էջում գլխավոր հերոսուհու` Ռուզանի դերակատար Անի Լուպեն հրապարակել է նաև տեսանյութ վերջին կադրի նկարահանումներից։
«Ինձ համար մի յուրահատուկ կյանքի փուլ էր, որը լցվեց հետաքրքիր մարդկանցով:
Վերջին զանգի պես բան է նախագծի ավարտը՝ և՛ շատ տխուր, և՛ շատ ուրախ՝ հաջորդ փուլ անցնելու մեծ սպասումներով:
Սիրում եմ և շնորհակալ եմ ստեղծագործական մեր մեծ խմբին են մեր հանդիսատեսին»,- գրել է դերասանուհին։

View this post on Instagram

Ա նմոռաց Զ արմացնող Ի րական Զ վարճացնող Յ ուրահատուկ Ա մենասիրված Ն վիրական Ն ամուսով (😂) Ե րջանկացնող Ր ոպեներ, ժամեր օրեր,տարիներ եմ անց կացրել այս նախագծում: Ինձ համար մի յուրահատուկ կյանքի փուլ էր, որը լցվեց հետաքրքիր մարդկանցով: Վերջին զանգի պես բան է նախագծի ավարտը՚ և շատ տխուր, և շատ ուրախ՝ հաջորդ փուլ անցնելու մեծ սպասումներով: Սիրում եմ և Շնորհակալ եմ ստեղծագործական մեր ՄԵԾ խմբին և մեր ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ:💋💋💋💋💋 #Azizyanner …!

A post shared by Ani Lupe (@lupeani) on

Be the first to comment on "Հայկ Մարությանն անակնկալ այցելել է «Ազիզյանների» վերջին նկարահանմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*