Ի՞նչ տպավորություն է ստացել Արցախից Նիկոլ Փաշինյանը. վարչապետը փակագծեր է բացում

 

 

Մայիսի 8–ին Արցախում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում Արցախից ստացած իր տպավորություններն է գրել։

Նա անդրադարձել է մամուլում հաճախ հայտնվող այն թեզին, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:

 

 

«Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,–գրել է Փաշինյանը:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը` տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մայիսի 9–ին մեկնել էր Արցախ` Շուշիի ազատագրման 27–ամյակի միջոցառումների մասնակցելու համար։

 

 

Մայիսի 8–ին նույն նպատակով Արցախում էր նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Ի՞նչ տպավորություն է ստացել Արցախից Նիկոլ Փաշինյանը. վարչապետը փակագծեր է բացում"

Leave a comment

Your email address will not be published.


*