Փաշինյանը Ստեփանակերտի նորակառույց եկեղեցում կատարել է մոմավառություն ՏԵՍԱՆՅՈՒԹ.

 

 

ՀՀ վարչապետն այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

 

 

 

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

 

 

 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:

 

 

https://bavnews.am

Be the first to comment on "Փաշինյանը Ստեփանակերտի նորակառույց եկեղեցում կատարել է մոմավառություն ՏԵՍԱՆՅՈՒԹ."

Leave a comment

Your email address will not be published.


*