Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

 

Քիչ առաջ Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

 

«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։

Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ հորդորում Կաստիյա եւ Լեոնի, Իսպանիայի եւ Թուրքիայի կառավարություններին հետեւել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել դրա իրականացնողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

http://asekose.am/

Be the first to comment on "Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*