ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն Արցախում համբուրեց որդեկորույս մայրերի ձեռքերը

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

 

ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

 

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

 

Մանրամասները` տեսանյութում

 

 

https://armlur.am/899499/

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն Արցախում համբուրեց որդեկորույս մայրերի ձեռքերը"

Leave a comment

Your email address will not be published.


*