Այսօր Արսեն Ջուլֆալակյանի ծննդյան օրն է

 

 

Այսօր՝ մայիսի 8-ին, իր ծննդյան 32-րդ տարեդարձն է նշում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

 

 

 

Արսենը ծնվել է Գյումրիում՝ աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում։

 

 

 

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1998 թվականին։ 2002 թվականին դարձել է պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր։

 

 

 

2004 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ։

 

2005-ին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2006-ին՝ արծաթե։

 

 

2007 թվականի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է։

 

 

2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

 

 

2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

 

 

2019 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

https://mamul.am/am/news/

Be the first to comment on "Այսօր Արսեն Ջուլֆալակյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*