ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ԴԵՂԻՆ ՁՆԾԱՂԻԿՆ» ՈՒ ԶԱՏԻԿ ՄԻՋԱՏԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

 

 

 

Ավանդույթը պատմում է, որ ժողովրդին հայտնի դեղին ձնծաղիկը Մարիամ Աստվածածնի ձեռքերից է կաթել: Սուրբ Աստվածածինը, երբ լսում է որդու խաչելության լուրը,ձեռքերն առանց սրբելու շտապում է որդուն հասնելու:

 

 

Ասում են՝Մարիամն այդ պահին բլիթներ էր թխելիս եղել, ձվի դեղնուցով է երեսապատել, եւ ճանապարհին նրա մատներից ծորել է դեղնուցը,որից հետո  ծաղիկներ են աճել:

 

 

Այդ ծաղիկը մեր ժողովրդի մեջ հայտնի է նաև Չիտեմ անվամբ,որը շատ  բարբառներում նշանակում է չգիտեմ:Մարիամը որդու տեղը  չգիտեր,նա ճանապարհին հարցուփորձ է արել,գտել Հիսուսին խաչելու վայրը:

Իսկ ահա զատիկ միջատը առասպելական ճանճիկ դևն է, որը Հիսուսից վրեժ է լուծում,նստում է Քրիստոսի վերքերի վրա եւ ծծում է արյունը:Սակայն ի զարմանս բոլորի,տգեղ արարածը  վերածվում է գեղեցիկ կարմիր միջատի:

https://hraparak.am/post/

Be the first to comment on "ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ԴԵՂԻՆ ՁՆԾԱՂԻԿՆ» ՈՒ ԶԱՏԻԿ ՄԻՋԱՏԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*