Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղի է ունեցել «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը (ֆոտոռեպորտաժ)

 

 

 

 

Երեւանում, այսօր՝ ապրիլի 20-ին` ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց տեղի է ունեցել «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ (ֆոտոռեպորտաժ):

 

 

Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ստացել են Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով քայլելով դեպի Հանրապետության հրապարակ:

Թեմի երիտասարդական միությունների հոգեւոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ են կազմել՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

 

 

«Հարության Ավետիս» քայլերթին են միացել ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական եւ տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ եւ ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ:

 

 

 

 

 

 

 

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղի է ունեցել «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը (ֆոտոռեպորտաժ)"

Leave a comment

Your email address will not be published.


*