Ինչպե՞ս զարդարել Սուրբ զատիկի սեղանը և ի՞նչ ուտեստեր մատուցել

 

 

 

Ապրիլի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որն այլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Այդ օրը հայկական ընտանիքներում տոնական առատ սեղան է գցվում, որի պարտադիր բաղադրիչներն են գունավոր ձվերը և ձուկը, կանաչիները և բրնձով փլավը։

 

 

 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն առաջարկում է զատկական սեղանի ձևավորման և պարտադիր ուտեստների մատուցման իր տարբերակը։

 

 

Զատիկի սեղանին առաջին տեղում, իհարկե, կարմիր ներկած ձուն է, որն իր խորհուրդն ունի։ Ձուն խորհդանշում է Երկիր մոլորակը, իսկ կարմիրը՝ մադկության համար Հիսուսի թափված արյունը։

 

 

 

Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն ներկայացրել էր, թե ինչպես կարելի է հետաքրքիր եղանակով մատուցել բրնձով փլավը։

 

 

 

Զատկական տոնական սեղանի անբաժան մասն է կազմում ձուկը, որի բաղադրատոմսով ևս կիսվել էինք մեր ընթերցողների հետ։

 

 

Զատիկը գարնանային տոն է, իսկ գարունը հարուստ է բույսերով եւ բանջարեղենով։

 

Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով եւ այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։

 

 

Էլ ի՞նչ տոնական սեղան՝ առանց քաղցրավենիքի։ Զատկական սեղանի հիմնական քաղցրավենիքը կուլիչն է, որի բաղադրատոմսին ակրող եք ծանոթանալ այստեղ։

 

 

Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նա7 կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։

 

 

Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:

 

 

Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած սեղանին, այնպես որ՝ կարող եք հավկիթի ձեւով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր դնել սեղանին:

 

 

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես կարելի է զարդարել տունը Սուրբ Զատկի շնչով:

 

 

 

 

Մաղթում ենք մեր ընթերցողներին ուրախ և տոնական Զատիկ։

Be the first to comment on "Ինչպե՞ս զարդարել Սուրբ զատիկի սեղանը և ի՞նչ ուտեստեր մատուցել"

Leave a comment

Your email address will not be published.


*