Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

 

 

Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

 

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

 

 

Երևան քաղաքում ապրիլի 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին` նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

https://armlur.am

Be the first to comment on "Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին"

Leave a comment

Your email address will not be published.


*