Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

 

 

XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից մեկի՝ Համո Սահյանի ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ:

 

 

Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին: 1939թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը, 1939-1941թթ. աշխատել է տեղի թերթի խմբագրությունում:

 

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.): 1945-1951թթ. աշխատակցել է Բաքվի (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան:

 

1951-1965թթ. պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965-1967թթ.՝ գլխավոր խմբագիր: Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին:

 

1946թ. լույս է տեսել առաջին ժողովածուն: Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին:

https://armlur.am/

Be the first to comment on "Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*