Պատրաստեք միկադո այս հիանալի բաղադրատոմսով

 

 

Միկադոյի պատրաստման հիանալի բաղադրատոմս. թխվածք, որը հաճելի է վայելել տարվա ցանկացած եղանակին

 

 

 

 

Բաղադրիչներ

 

 

  • Խմորի համար՝
  • կարագ — 150 գր
  • ձու — 2 հատ
  • թթվասեր — 500 գր
  • սոդա — 1 թ/գդ
  • ալյուր — 900 գր

 

 

Կրեմի համար՝

 

 

  • ձու — 3 հատ(դեղնուց)
  • շաքարավազ — 1 բաժակ
  • կաթ — 400 մլ
  • կակաո — 4ճ/գդ
  • խտացրած կաթ եփված — 2 տուփ
  • կարագ — 500 գր

 

Պատրաստման եղանակ

  1. Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։
  2. Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
  3. Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
  4. Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
  5. Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
  6. Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
  7. Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
  8. Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5×250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։

 

Բարի ախորժակ

Be the first to comment on "Պատրաստեք միկադո այս հիանալի բաղադրատոմսով"

Leave a comment

Your email address will not be published.


*