Մի օր կվերադառնամ ձեզ մոտ ու կասեմ, որ մենք կարգավորել ենք Արցախի հարցը․ Էմանուել Մակրոն

 

 

 

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում:

 

 

 

Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

 

 

Ամենամյա ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր

 

 

Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը:

 

 

Ավելի վաղ Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդպման արդյունքով Մարկոնը հայտարարել էր, որ ԼՂ հակամարատությունը սառեցված չէ, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ։

 

 

Նա պնդել էր, որ հակամարտության կարգավորումը կողմից պահանջում է գնալ համարձակ փոխզիջման։

https://lavinfo.com/

Be the first to comment on "Մի օր կվերադառնամ ձեզ մոտ ու կասեմ, որ մենք կարգավորել ենք Արցախի հարցը․ Էմանուել Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*