Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին, Գալստյանը՝ բելառուսցի

 

 

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջոււլֆալակյանը (77 կգ) հաղթեց Եվրոպայի 2019 թ. առաջնության իր առաջին սփոփիչ գոտեմարտում:

 

 

Քիչ առաջ նա հունահռոմեական ոճի ըմբիշն առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ:

 

 

Ջուլֆալակյանը եւս մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Մրցակիցը կլինի մոլդովացի Դաբիել Կատարանգան:

ՀՀ հունահռոմեականների հավաքականում այսօր սփոփիչ գոտեմարտ անցկացրեց նաեւ Սլավիկ Գալստյանը (63): Նա հաղթեց բելառուս Մաքսիմ Նեհոդային: Գալստյանի հաջորդ գոտեմարտ արդեն կլինի բրոնզի համար:

 

Երեկոյան նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Թալեհ Մամադովը:

https://armtimes.com/

Be the first to comment on "Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին, Գալստյանը՝ բելառուսցի"

Leave a comment

Your email address will not be published.


*