Հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի հիշատակին. Սամվել Գասպարյան

 

 

 

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետոՍամվել Գասպարյանը մեկնաբանել է իր մրցելույթը:

 

 

 

«Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երեւի, մի քիչ խանգարեց լարվածությունը:

 

 

 

Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա: Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը եւ բարձրացնել ավելի լուրջ քաշեր:

 

Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ:

 

Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»,- Սամվել Գասպարյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

 

http://asekose.am/

Be the first to comment on "Հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի հիշատակին. Սամվել Գասպարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*