Ընտրեք տնակը և պարզեք, թե ինչ հոգեվիճակում եք Դուք

 

Հետաքրքիր թեստ, պատասխաններն իսկապես իրական է

 

 

 

Պատասխաններ.

1. Դուք պարզ և շիտակ մարդ եք: Պատրաստ եք շփվել ցանկացած մարդու հետ, քանի որ բարի եք ու կարեկցող: Չեք սիրում սավառնել ամպերում, քանի որ իրատես եք: Լի եք էներգիայով ու կարեկցող եք: Սիրում եք հոգ տանել շրջապատի մասին, բայց այդ ամենը անում եք միայն՝ մարդկային որակներից ելնելով:

 

 

 

2. Դուք բարի և անկեղծ մարդ եք, կարող եք բացել ձեր սիրտը ցանկացածի առաջ, սակայն աշխատեք փոխել ձեր բնավորությունը և կարողացեք թաքցնել թույլ կողմերը: Դուք դեպրեսիվ հոգեվիճակում եք, քանի որ հոգնել եք երազելուց: Սիրում եք կենդանիներին և խուսափում եք ուշադրության կենտրոնում լինելուց:

 

 

 

3. Դուք փակ եք և ձեր խնդիրների մասին պատմում եք քչերին: Գնահատում եք հարմարավետությունը և լավ տնտեսվար(ուհի) եք: Ձեր տրամադրությունը հիմնականում բարձր է, իսկ դուք կարողանում եք երազել: Սիրում եք բնությունն ու կենդանիներին, չեք սիրում մարդկանց ուշադրության կենտրոնում լինել:

 

 

4. Դուք բարի եք, անկեղծ, հյուրընկալ եք, սիրում եք երազել և կարողանում եք դրականը տեսնել ցանկացած իրավիճակում:

 

 

5. Դուք փակ բնավորություն ունեք և չեք սիրում կիսվել մյուսների հետ ձեր խնդիրներով ու նորություններով: Հյուրեր ընդունել չեք սիրում և խուսափում եք հաճախակի հրավերներից: Դուք էներգիայով եք լցվում միայն բնության գրկում, հաճախ եք կարոտախտով տառապում և ընկճախտ եք ունենում: Խորհուրդ ենք տալիս հաճախ զբոսնել և տանը սենյակային բույսեր աճեցնել:

 

 

6. Դուք հակասական բնաավորություն ունեք. սիրում եք ծանոթություններ հաստատել, ունենալ շատ ընկերներ, բայց ինքներդ շարունակում եք շրջապատին անհաղորդ մնալ: Հյուրընկալ եք, բայց շփման համար այդքանը բավական չէ: Չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել, այլ նախընտրում եք մնալ <<մոխրագույն կարդինալաի>> կարգավիճակում: Ծանոթություն սիրում եք հաստատել շահավետության համար:

 

 

 

7. Քիչ հանդիպող տեսակ եք. առհասարակ չեք կիսվում որևէ մեկի հետ ձեր հոգեկան վիճակի մասին, բայց շրջապատի մոտ ստեղծում եք անմիջական ու անկեղծ մարդու տպավորություն: Դուք թաքցնում եք ձեր մելամաղձոտությունը և վաղուց չեք երազում: Չեք ձգտում առաջին պլանում լինել:

 

 

8. Դուք անկեղծ եք, սակայն կիսվում եք միայն մտերիմների հետ: Բայց կարողանում եք շփվել մյուսների հետ էլ: Գնահատում եք տան հարմարավետությունը: սովորաբար բարձր տրամադրություն եք ունենում, ինչը օգնում է կյանքին լավատեսորեն նայել: Սիրում եք բնության գրկում լինել և ձգտում եք նկատվել շրջապատում:

 

 

9. Դուք փակ եք և չեք սիրում որևէ մեկին ձեզ մոտ թողնել: Խնդիրների մասին չեք սիրում խոսել, ինքնամփոփ եք: Հարմարավետությունը կամ հյուրեր ընդունելը դուրս է ձեր հետաքրքրության շրջանակից: Միակ բանը, որ օգնում է կյանքում առաջ գնալը` երազելն է:

 

Be the first to comment on "Ընտրեք տնակը և պարզեք, թե ինչ հոգեվիճակում եք Դուք"

Leave a comment

Your email address will not be published.


*