Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառքի վրա բռնված փոխնախարարին

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է կաշառքի վրա բռնվածառողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

 

 

Վերջինս 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է այդ փաստով հարուցված գործով:

 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-գրված է :

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշումը հիմնավորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ:

https://bavnews.am/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառքի վրա բռնված փոխնախարարին"

Leave a comment

Your email address will not be published.


*