Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ-ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում

 

 

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը (դոլարային միլիոնատեր Սամվել կարապետյանի դուստրը) ներառվել է Ռուսաստանի երիտասարդ ղեկավարների լավագույն հարյուրյակում։

 

 

Ինչպես տեղեկացնում է BFM.ru-ն, Տաթիկ Կարապետյանն ասել է․ «Այն, որ Institut Choiseul-ը ներառել է ինձ «Choiseul 100 Ռուսաստան» առաջնորդների վարկանիշային աղյուսակում, «Տաշիր» ընկերությունների խմբի ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Մենք մեր թիմում անհատի հաջողությունը չենք առանձնացնում ամբողջ թիմի հաջողությունից։ Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ աշխատելու իսկական մասնագետների հետ, որոնք օգնել են ինձ իրականացնել գաղափարներս»,-ասել է նա։

 

https://lurer.com/

Be the first to comment on "Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ-ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում"

Leave a comment

Your email address will not be published.


*