Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը

 

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել ու համբուրել Հարավային Սուդանի առաջնորդների  ոտքերը` կոչ անելով վերջ դնել արյունահեղությանը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

 

 

 

Հռոմի Պապը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչարին, ով դարձել է ապստամբների առաջնորդ, և ևս 3 փոխնախագահների, որպեսզի նրանք հարգեն զինադադարը, որը ստորագրել են ու խոստացել հաջորդ ամիս կառավարություն կազմել:

 

 

«Ես խնդրում եմ ձեզ որպես եղբայր՝ խաղաղության մեջ մնալ։ Ես ձեզ խնդրում եմ ողջ սրտով՝ թույլ տվեք առաջ գնալ։ Կլինեն շատ խնդիրներ, բայց դրանք չեն հաղթի մեզ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը։

 

 

Առաջնորդներն ապշել են 82-ամյա պապի արարքից։

 

 

 

 

https://armedia.am/arm/

Be the first to comment on "Հռոմի պապը համբուրում է Սուդանի իշխանության և ընդդիմության առաջնորդների ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը"

Leave a comment

Your email address will not be published.


*