Հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայում արդարություն կգտնվի. Փայլան

 

 

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին:

 

 

«Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն` այն պետք է դարձնենք Թուրքիայի խորհրդարանի հարցը»,- գրել է Փայլանը Twitter-ում, հայտնում է Ermenihaber-ը:

 

 

Հայ պատգամավորի դիտարկմամբ`  հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայում արդարություն կգտնվի: Արևմտյան Հայաստանի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում:

https://armedia.am/arm/news/

Be the first to comment on "Հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայում արդարություն կգտնվի. Փայլան"

Leave a comment

Your email address will not be published.


*