Աշխարհի ամենալավ վարչապետը: Այսպես ընդունեցին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:(տեսանյութ)

Աշխարհի ամենալավ վարչապետը: Այսպես ընդունեցին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իր ելույթի խոսքում Փաշինյանը ներկաներին ասաց, թե ՀՀ-ում վերջին տասը ամսվա ընթացքում աշխատատեղերի թիվը ավելացրել են 51.000-ով:
«Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է: Մենք, իհարկե, այսօր չենք կարող վստահ ասել, թե այդ աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, որ մասը ստվերից դուրս է եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ:
Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է: Սա նշանակում է` մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր ողջ զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսից բարձրացնելու ենք, սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը:
Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին:
Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել, և մենք այսօր տնտեսական այս բարդություններից հետո արդեն հունվարին ունեցանք 5.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, փետրվարին ունեցանք արդեն 7 տոկոսի միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշ»,- ասում է Փաշինյանը:

https://lurer.com/

Be the first to comment on "Աշխարհի ամենալավ վարչապետը: Այսպես ընդունեցին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*