Զոհված զինծառայողի մայրը տղա է ունեցել (տեսանյութ)

 

 

Երեխան ութ ամսական է ծնվել, սակայն առողջական որևէ խնդիր չունի։

 

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. 2018–ի հունվարի 7–ին հակառակորդի կրակոցից մահացած Վաչե Չիլինգարյանի մայրը տղա է ունեցել։

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքապետարանից։

 

Մարտի 27–ին լույս աշխարհ եկած տղային անվանել են Վահե։

 

«Երեխան մեկ ամիս շուտ է ծնվել, սակայն, փառք աստծո, նրա վիճակը լավ է։ Տղայի քաշը 2կգ–ից ավելի է եղել, և առողջական որևէ խնդիր չունի»,–նշեցին համայնքապետարանից։

 

Մայրը` Քրիստինե Մարգարյանը, բացի նորածնից, երկու աղջիկ էլ ունի` մեկն անչափահաս է, մյուսն արդեն 19 տարեկան է։

 

Հիշեցնենք, որ Վաչե Չիլինգարյանը զոհվել է 2018–ի հունվարի 7-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

 

Վաչեն ծննդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր, պարտադիր զինվորական ծառայության էր անցել 2017-ին։

Լույս աշխարհ է եկել, որ Վաչեիս կարոտն առնեմ. Զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի մայրը որդի է լույս աշխարհ բերել. Բացառիկ 🙏Youtube | https://youtu.be/mdtpFVu-muw

Опубликовано Առաջին Լուրեր Понедельник, 8 апреля 2019 г.

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "Զոհված զինծառայողի մայրը տղա է ունեցել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*