Մանկապարտեզում երեխային ծեծել են. գործը ոստիկանությունում է

 

 

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը մայրաքաղաքի Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի հետ կապված ահազանգը փոխանցել է ոստիկանությանը՝ հետագա ընթացք տալու համար:

 

 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Բացի դրանից, մանկապարտեզի նշված աշխատակիցը ահազանգը լինելուց հետո մեկնել է արձակուրդ: Նրա հետագա աշխատանքի նպատակահարմարության հարցը կքննարկվի իրավապահների գնահատականները հաշվի առնելով: Հուսով եմ, որ իրավապահները կպարզեն կատարվածն ու պատշաճ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին: Երեխաների նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի է»,-գրել է նա:

 

 

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել թիվ 94 մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու հետ կապված:

 

Երեխայի ծնողը հայտնել էր, որ երեխային մարմնի վրա կապտուկներ էր նկատել, ինչից հետո մի քանի անգամ փորձել էր առանձնազրույց ունենալ և պարզաբանում ստանալ դաստիարակից: Վերջինս, սակայն, հերքել է մեղադրանքը, ինչից հետո ծնողը դիմել է մանկապարտեզի տնօրենին, ով արձակուրդ է տվել դաստիարակին:

https://lurer.com/

Be the first to comment on "Մանկապարտեզում երեխային ծեծել են. գործը ոստիկանությունում է"

Leave a comment

Your email address will not be published.


*