Գիտնականի ցնցող բացահայտումը Աստծո եւ աղոթքի մասին

 

 

 

«Որքան շատ եմ աշխատում բնության ուժերի հետ, այնքան ավելի եմ զգում Աստծո առատաձեռնության հեղումը մարդու վրա: Որքան ավելի խորն եմ ընկալում մեծ ճշմարտությունը, այնքան ավելի եմ զգում, որ ամենայն ինչ հիմնարկվում է Հավիտենական Արարչի և Ամենակալի վրա, ավելի շատ եմ հասկանում, որ, այսպես կոչված, գիտությունը, որով զբաղվում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ բարձր Կամքի դրսևորում:

 

Կամք, որը ցանկանում է մերձեցնել մարդկանց, օգնել, որպեսզի հասկանան իրար և դառնան ավելի լավը:

 

 

Գիտության կողմից կատարված յուրաքանչյուր նոր քայլ նորանոր անակնկալներ և նվաճումներ է բերում: Բայց, այնուամենայնիվ, գիտությունը նման է լապտերի աղոտ առկայծմանը սաղարթախիտ անտառում, որի միջոցով մարդկությունը փորձում է գտնել դեպի Աստված տանող ճանապարհը:

 

Միայն հավատը կարող է մարդուն դուրս բերել դեպի Լույս և կամուրջ դառնալ  մարդու և Բացարձակի միջև:

 

Ես հպարտությամբ ինձ քրիստոնյա եմ կոչում:

 

Ես հավատում եմ՝ ոչ միայն որպես քրիստոնյա, այլև որպես գիտնական: Եվ եթե անթել, անհաղորդալար սարքը հաղորդում, լուրը տեղ է հասցնում անապատի միջով, ապա աղոթքի մեջ գտնվող մարդկային հոգին անտեսանելի ալիքներ է առաքում դեպի հավերժություն, դեպ Աստված, և ալիքներն այդ հասնում են իրենց նպատակին:

 

 

Մտածում եմ, որ մեծ ողբերգություն կլիներ, եթե մարդը կորցներ հավատն աղոթքի հանդեպ:

 

Եթե աղոթքը չլիներ, ես երևի անհաջողության կմատնվեի այնտեղ, որտեղ հաջողության հասա:

 

Թույլ տալով ինձ հասնել այն ամենին, ինչին հասա հանուն Իր Աստվածային զորության հայտնության՝ Աստված ինձ ուղղակի իր կամքի զենքը դարձրեց»:

https://lavinfo.com/

Be the first to comment on "Գիտնականի ցնցող բացահայտումը Աստծո եւ աղոթքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*