Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ (տեսանյութ)

 

 

 

Կեսգիշերն անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգի միջազգային օդանավակայան: Փաշինյանին դիմավորելու էին եկել ԵԽ-ում մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

 

 

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ ժամը 14.00-ին հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը եւ Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

 

 

ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը եւ ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

 

Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

https://news.am/arm/news/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*