Իտալիայի Պատգամավորների պալատը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 

 

 

Իտալիայի Պատգամավորների պալատը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ճանաչումը։

 

 

 

Ինչպես հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, պալատը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։

Բանաձեւն ընդունվել է 382 կողմ, 0 դեմ եւ 43 ձեռնպահ ձայներով։

 

 

Հիշեցնենք, որ 2000 թվականին Իտալիայի Ներկայացուցիչների պալատը, հղում անելով Եվրախորհրդարանի`

 

Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում էր ընդունել:

https://news.am/arm/news/

 

Be the first to comment on "Իտալիայի Պատգամավորների պալատը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*