Եվ Տերը իմ աղոթքներին ունկնդիր եղավ

 

 

 

Տե՛ր, այդքան սաստով մի՛ հանդիմանիր, և խրատներդ բարկությամբ մի՛ տուր, այլ ողորմի՛ր ինձ, զի հիվա՛նդ եմ ես. խռովքի՛ մեջ են ոսկորները իմ, և Դո՛ւ կարող Ես միայն բժշկել:

 

 

 

Հոգիս սաստկությամբ ալեկոծվե՛լ է, և Դո՛ւ մինչև ե՞րբ: Ետ դարձիր, Աստվա՛ծ, և փրկի՛ր անձն իմ, ապրեցըրո՜ւ ինձ Քո ողորմությամբ: Եվ ո՞վ կարող է մահվանից հետո հիշե՛լ- խնդրե՛լ Քեզ կամ դժոխքն ընկած՝ Քեզ խոստովանել:

 

Իմ վաստակները հեծեծանքների՛ս մեջ են երևում. և ամեն գիշեր ես իմ մահիճն եմ լվանում լալո՛վ, ու անկողինս խոնավ ու թա՛ց է իմ արցունքներից:

 

 

Նեղսրտությունից՝ ա՛չքս է պղտորվել, և մաշվե՛լ եմ ես թշնամիներիս հալածանքներից: Ինձանից հեռո՛ւ գնացեք, դո՛ւք, որ՝ անօրենության գործե՛ր եք անում:

 

 

Եվ Տերը լսե՛ց ձայներն իմ լացի, իմ աղոթքներին ունկընդի՛ր եղավ, և խնդրանքներս լսե՛ց- ընդունե՛ց:

 

 

Պիտի ամաչե՛ն և պիտի սաստի՛կ խռովվեն բոլոր թշնամիներըս, պիտի ե՛տ դառնան, և ամիջապե՛ս պիտի ամաչեն, և պիտի ահո՛վ լի ալեկոծվեն:

 

Սաղմոս 6

Be the first to comment on "Եվ Տերը իմ աղոթքներին ունկնդիր եղավ"

Leave a comment

Your email address will not be published.


*