Արթուր Ալեքսանյանը միացել է Հալեպի հայ փոքրիկներին խաղալիքներ և գրենական պիտույքներ ուղարկելու մարդասիրական նախաձեռնությանը

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ակցիայի շրջանակում հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:

 

 

Նախաձեռնությանն արդեն միացել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:

 

https://armenpress.am/arm/news/

Be the first to comment on "Արթուր Ալեքսանյանը միացել է Հալեպի հայ փոքրիկներին խաղալիքներ և գրենական պիտույքներ ուղարկելու մարդասիրական նախաձեռնությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*